Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
21.12.2025 | 22:00
Ո՛վ Բարձրագույն Խորություն,
որ ծնվում ես ոչ ժամանակից,
այլ հավիտենությունից և Քո սերը տարածում ես արարածներիդ մեջ։
Հիշեցրու ինձ, Տե՛ր,
որամեն ինչ անցողիկ է,
իսկ Քո սերը՝ հավիտենական։
Որ ամեն դժվարություն ժամանակավոր է,
իսկ Քո խոստումները՝ անփոփոխ։
Տուր ինձ ուժ հաղթահարելու համար իմ փորձությունները և զերծ մնալու չարի գայթակղություններից։
Քեզ փառք և գոհություն,
Ո՛վ Գթասիրտ և Բժիշկ հոգիների,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ